Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին, հայտնել է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնման դեպքում Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք գիծը կգործի ավելի արդյունավետ»։
Նախարարը հավելել է, որ նախագծի համար ապահովվել է 2,4 մլրդ եվրո արտաքին ֆինանսավորում։ Ըստ նրա՝ 224 կիլոմետրանոց երկկողմանի գիծը կէլեկտրիֆիկացվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն: Նախատեսվում է, որ գիծը կունենա տարեկան 5,5 մլն ուղևոր և 15 մլն տոննա բեռ:
Մայիսին Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նախատեսվում է իրականացնել «առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։
