«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ազդրի վնասվածք ստանալուց հետո խորհրդակցել է բժիշկների հետ։ Որոշվել է, որ բելգիացի հարձակվողը կենթարկվի կոնսերվատիվ բուժման՝ առանց վիրահատության։ Այս մասին հայտնում է իտալական Sky-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լուկակուն բաց կթողնի 3-4 ամիս։ Վնասվածքի պատճառով «Նապոլին» 32-ամյա ֆուտբոլիստին չի ներառի թիմի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի հայտացուցակում։
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողը վնասվածք է ստացել «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղի ժամանակ։ Լուկակուն «Նապոլիի» գույները պաշտպանում է 2024 թվականից՝ անցկացրած 38 խաղում դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։