Ինչի՞ն է սպասում և ինչո՞ւ է հապաղում «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի հարցում


Սպորտ

 

«Կրասնոդարը» չի շտապում ընդունել «Սաութհեմփթոնի» առաջարկը կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, քանի որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև ԱՊԼ-ում հանդես եկող «Լիդսը»։ Այս մասին հայտնում է Arménie Football-ը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 14 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև հնարավոր բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ խաղ, որոնցում խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Leave a Comment