Ընդդիմադիր դաշտը ծառայում է մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի կոմֆորտի համար. Արթուր Ղազարյան


Ներքաղաքական

«Վերջին տարիներին քաղաքական դաշտում հաճախ է հանդիպում գնահատական, թե Հայաստանի ընդդիմադիր դաշտը իրականում չի ներկայացնում ժողովրդի ամբողջական շահը, այլ ծառայություն է մատուցում միայն մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի կոմֆորտի համար։ Անկախ առկա խնդիրներից և հասարակական պահանջներից, ընդդիմադիր ուժերի գործունեությունը հաճախ կենտրոնացած է մեկ անձի անվան շուրջ, կամ նրա նախընտրած մոտեցումների պաշտպանության վրա։

 

Տեսանելի է, որ ընդդիմադիր խմբակցությունները ու պատգամավորները ամեն կերպ փորձում են ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները ու առաջնահերթությունները՝ անտեսելով հասարակության լայն շերտերի պահանջներն ու մտահոգությունները։ Երբ քննարկվում են հասարակական կարևոր խնդիրներ, ցանկացած քայլ կամ ելույթ հիմնականում ուղղված է Քոչարյանի պատկերացումների և իր շահերի պաշտպանությանը։ Չեք գտնի որև ընդիմադիր պատգամավորի, որը երբևէ հրապարակային կերպով պաշտպանել է պրոռուսական հայացքներով օժտված որևէ շարքային քաղաքացու։ Ընդհակառակը, ընդդիմադիր դիրքորոշումները մշտապես համընկել են մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներին, և նրա կոմֆորտի սահմաններում են պտտվել։

Այս իրավիճակը ոչ միայն նվազեցնում է քաղաքական դաշտի բազմազանությունը, այլ նաև խաթարում է հասարակության վստահությունը ընդդիմության նկատմամբ։ Մարդիկ սպասում են, որ ընդդիմությունը զանգվածների իրավունքներն ու շահերը կպաշտպանի, սակայն տեսնում են, որ պայքարը կենտրոնացած է բացառապես մեկ մարդու արժեքների ու կոմֆորտի վրա։

 

Ցավալի է, որ ընդդիմադիր ուժերը ընտրել են նման քաղաքական ուղի՝ զրկվելով ներառականությունից, իսկ հասարակական պահանջները և բազմազան կարծիքները մնում են անտեսված։ Այսպիսի մոտեցումը, ի վերջո, ընդամենը խորացնում է բաժանումը հասարակության և քաղաքական օրակարգի միջև, քանի որ ընդդիմությունը չի հանդես գալիս որպես իրական հանրային շահերի կրող, այլ միայն մի անձի անվան ու շահի պաշտպանը։ Ուստի, որքան էլ ընդդիմությունը ձևացնում է բազմակարծություն, իրական պայքարը ու քաղաքական գործունեությունը շարունակվում է նույն փակ շրջանակի մեջ՝ Ռոբերտ Քոչարյանի կոմֆորտտի ու քաղաքական շահի շուրջ», – գրել է ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

Leave a Comment