Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց եւս երեք ամսով


Ներքաղաքական

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում մեղադրյալների պաշտպաններն առաջարկեցին առաջանահերթ քննարկել Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Միհրան Մախսուդյանի եւ Տիգրան Գալստյանի խափանման միջոցների փոփոխման հարցերը։


Այս պահին ավարտվել է Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը։ Թեպետ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Քրիստինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Ասպրամ Կրպեյանը ներկայացրեցին անձնական երաշխավորություն՝ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության համար, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց վերջինիս խափանման միջոց կալանքը երկարացնել եւս երեք ամսով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment