Աշխատանքի չեն գնացել, բայց միլիոններ են ստացել․ խոշոր չարաշահում «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել 37 մարդու, որոնց մի մասն աշխատանքի չի հաճախել, սակայն նրանց անունով շուրջ 60,5 մլն դրամ աշխատավարձ է փոխանցվել և հափշտակվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, և հավելում, որ տնօրենն այս գործողությունը կատարել է այլ աշխատակիցների օժանդակությամբ։ ՊՈԱԿ–ի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի […]

Leave a Comment