Ֆաբրիցիո Ռոմանո. Դուգլաս Լուիսը կվերադառնա Անգլիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կշարունակի իր կարիերան «Նոթինգհեմ Ֆորեստում»։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբները լիովին համաձայնության են եկել գործարքի շուրջ։ 27-ամյա բրազիլացու գնումը «անտառապահներին» կարժենա 30 միլիոն եվրո, չնայած մեկ տարի առաջ «Յուվենտուսը» կիսապաշտպանի համար «Աստոն Վիլային» վճարել էր ավելի քան 50 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Leave a Comment