Արեգակը վրա տեղի է ունեցել վերջին տարիների ամենամեծ ժայթքումներից մեկը


Միջազգային

Արեգակը վրա տեղի է ունեցել վերջին տարիների ամենամեծ ժայթքումներից մեկը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան: Գիտնականները հայտնում են, որ Արեգակի մակերեսին կշարունակի տեղալ այսպես կոչված «կրակի» անձրևը՝ արեգակնային ժայթքման մնացորդները:

Վերջին անգամ, երբ  աստղի արտանետումը հասավ Երկրին, դա հունիսի 1-ն էր: Այդ ժամանակ դրա հետևանքները առաջացրին գրեթե երեքօրյա մագնիսական փոթորիկ, որը գրեթե հասավ գեոմագնիսական ակտիվության սանդղակի առավելագույն՝ հինգերորդ մակարդակին: Նոր արտանետումը ավելի բարդ իրավիճակ է խոստանում:

Leave a Comment