Բուլղարիայի Սամոկով քաղաքում տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ հաղթել են մրցակիցներին, տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Սարգիս Բեգոյանը, որը հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում, հաղթել է մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ Առաջնությունում 86 կգ Ռազմիկ Եփրեմյանն սփոփիչ գոտեմարտում հաղթել է վրացի ըմբիշին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար։
Օգոստոսի 19-ին Բեգոյանը հաղթել էր թուրք մրցակցին՝ դուրս գալով առաջնության 1/8 եզրափակիչ։
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-24-ը։
