ԵՄ-ն կնպաստի Կիևի անվտանգության երաշխիքներին. Կալաս


Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցների ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ առաջնորդների հետ առցանց հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։


Կալասի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 19-րդ փաթեթը, պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր։ Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրանք պետք է լինեն «ամուր և հավաստի», որպեսզի Ռուսաստանին զսպեն վերախմբավորումից ու նոր հարձակումից։

Leave a Comment