Էլոն Մասկը հրաժարվել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարից


Միջազգային

Էլոն Մասկը հրաժարվել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարից՝ հանրապետականներին չվնասելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միլիարդատերը ձգտում է պահպանել կապերը Ջ.Դ. Վենսի հետ, ով Թրամփի MAGA քաղաքական շարժման պոտենցիալ ժառանգորդն է։ Մասկը նաև քննարկում է Վենսին ֆինանսապես աջակցելու հնարավորությունը, եթե նա առաջադրվի նախագահի պաշտոնում 2028 թվականին։

Մասկի դաշնակիցները նշում են, որ նա լիովին չի հրաժարվել նոր կուսակցություն ստեղծելու գաղափարից և կարող է փոխել իր միտքը միջանկյալ ընտրություններից առաջ։

Տես նաեւ https://t.me/iravunk/56563 

Leave a Comment