ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարեց, որ Չինաստանի հետ պատերազմի ծրագրեր ունեն


Միջազգային

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, ում տարօրինակ, շժատերի գնահատմամբ` հիմար հայտարարություններն արդեն սովորական են դարձել, այս անգամ ինքն իրեն գնահատեց:

«Եթե Եվրոպայի միացյալ ուժերը ի վիճակի չեն հաղթել Ռուսաստանին, ապա ի՞նչ հնարավորություն ունենք մենք Չինաստանի դեմ»,- հայտարարեց տիկին Կայան։

Թեկուզեւ` հիմար, բայց դրանով հանդերձ` ԵՄ դիվանագիտության ղեկավար փաստացի խոստովանեց, որ ԵՄ-ն, բացի Ռուսաստանից, ԵՄ-ն նաեւ Չինաստանի հետ պատերազմելու ծրագրեր ունի: Ավելին, որ արդեն անգամ այդ պատերազմի հնարավոր արդյունքներն են գնահատում: Միգուցե այդպես էլ կա, բայց երբ այդ մասին պաշտոնապես հայտարարվում է նման մակարդակով, Չինաստանը բոլոր իրավունքներն ունի ռազմական պատրաստություն սկսել, անգամ` պատասխան հարված հասցնել: Պեկինը, հասկանալի է, նման ծայրահեղ քայերի չի գնա: Բայց այն, որ ԵՄ-ին շատ լուրջ հարցադրումներ են ուղղվելու, եւ նման դիվանագիտական սկանդալից խորամանկ չինացիները շատ բան կկորզեն, դա հաստատ:

Տես նաեւ https://t.me/iravunk/56549 

Leave a Comment