Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Խանկիշիևին մեղադրում են էթնիկ անջատողականությունը քարոզելու համար։
Խանկիշիևը խոշոր գործարար է, մրգերի և բանջարեղենի առևտրով զբաղվող և ռեստորանատեր։ Նա նաև Չելյաբինսկի համայնքային «Ադրբեջան» հասարակական–իրավական կազմակերպության նախագահն էր։