«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» հետաքրքրված է 29-ամյա կամերունցու ծառայություններով։ Միլանյան ակումբը հետևում է ֆուտբոլիստի իրավիճակին «Մանչեսթեր Յունայթեդում»։ Օնանան արդեն խաղացել է «Ինտերի» կազմում 2022/23 մրցաշրջանում։
2024/25 մրցաշրջանում Օնանան անցկացրել է 50 հանդիպում, բաց թողել 65 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։