ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵՆ նախարար

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կստեղծի Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կրկնապատկել (ըստ ծրագրի՝ արտահանումը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ-խմբ.)։

«Արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Իրանն ու Հայաստանը շարունակում են աշխատանքն այս ծրագրի հաջող ավարտն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Խուդաթյանը։

Նախարարը հիշեցրել է , որ ՀՀ-ից Իրան այսօր էլ էլեկտրաէներգիա արտահանվում է։

Leave a Comment