Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ Դրան հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

