Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղի լավագույն խաղացող

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) հինգերորդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղի լավագույն խաղացող։
Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Կրասնոդարում և ավարտվել է 5:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Սպերցյանը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում, հաղորդում է sportbox.ru-ն: