Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը Alpha News-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ուղերձը, որտեղ վարչապետը հաստատում էր իր դիրքորոշումը, թե Ղարաբաղյան հարցը պետք է փակված համարել։
«Ես ձեռնպահ եմ մնում Հայաստանի վարչապետի ուղերձի մեկնաբանությունից։ Մեկ հարցի վերաբերյալ դիտարկում կանեմ։ Այն, ինչ հայտարարել է ՀՀ վարչապետը, որ առանց Ղարաբաղյան հարցի փակման չի կարող լինել խաղաղություն, նշանակում է , որ ՀՀ կառավարությունը պարտավորվել է այդ հայտարարությամբ իր վրա վերցնել արցախցիների բոլոր խնդիրների լուծումը։
Եթե ՀՀ կառավարությունը հաստատում է, որ խաղաղության հասնելու միակ ձևը արցախահայերի տեղահանությունն էր, ապա տեղահանության հետևանքների բոլոր պարտավորվածությունները ընկնում են Նիկոլ Փաշինյանի կառաարության վրա։
Փաստացի, Հայաստանի վարչապետը իր վրա է վերցրել արցախցիների բռնի տեղահանության հետևանքների փոխհատուցումը»,- նշել է Շահվերդյանը։