Ըմբիշ Սարգիս Բեգոյանը հաղթեց թուրք մրցակցին, սակայն պարտվեց ԱՄՆ մրցակցին. նա կպայքարի բրոնզե մեդալի համար (ՎԻԴԵՈ)

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է  ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունը ՎԻԴԵՈ

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը հաղթեց թուրք մրցակցին, սակայն պարտվեց ԱՄՆ մրցակցին. նա կպայքարի բրոնզե մեդալի համար (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․  61 կգ քաշային ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Հաջի Զադեին և անցել է 1/8 եզրափակիչ փուլ մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք Sportaran-ից։


Իսկ ահա 3-8 հաշվով պարտվել է իր հաջորդ մրցակցին՝ ամերիկացի Մարկուս Բլեյզին։


Ավելի հավանական է, որ Բլեյզը կհասնի եզրափակիչ, իսկ Բեգոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, նշում է Sportaran-ը։


Նշենք, որ օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայանում է ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:


Leave a Comment