Ռուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներին

Արցախի հայաթափումից հետո Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին շարունակում է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանը։ «Ռուսական հումանիտար առաքելություն» ԱՀԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախաձեռնությամբ մեկնարկել է շարունակական ծրագիր, որի շրջանակում շուրջ 140 տոննա սննդամթերք և հիգիենայի պարագաներ կհասնեն Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար մարդու։Օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, 25 կգ-անոց սննդի փաթեթներ և մանկական սնունդ։

 

Առաջին բաժանումներն արդեն իրականացվել են Մասիսում, իսկ առաջիկայում ծրագիրը կշարունակվի և կհասնի այն համայնքներին, որտեղ բնակություն են հաստատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։«Այս ակցիան ոչ միայն նյութական աջակցություն է, այլև համերաշխության նշան մեր հայրենակիցների հանդեպ»,-նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment