Wise-ը համագործակցություն է սկսել Google-ի հետ

Wise-ը միանում է Google-ի միջազգային փոխանցումների նոր ծառայությանը որպես հիմնական մատակարարներից մեկը՝ հնարավորություն տալով ԱՄՆ օգտատերերին օգտվել Wise-ի ծառայություններից անմիջապես Google Wallet-ի կամ Google Search-ի միջոցով։

Փորձնական այս նորամուծությունը թույլ կտա օգտատերերին համեմատել մատակարարներին, վճարները և փոխանցման արագությունները այնպիսի հայտնի ուղղություններով, ինչպիսիք են՝ USD-ից (ԱՄՆ դոլարից) INR-ն (հնդկական ռուփի), PHP-ն (ֆիլիպինյան պեսո), MXN-ն (մեքսիկական պեսո) և BRL-ն (բրազիլական ռեալ)։

Այս համագործակցությամբ Wise-ն իր արագ և թափանցիկ միջազգային փոխանցումների ծառայությունները կառաջարկի ավելի լայն լսարանի՝ օգնելով ԱՄՆ բնակիչներին հեշտությամբ գտնել ճիշտ լուծումը արտասահման գումար ուղարկելիս։ Այն նաև արտացոլում է Google-ի պատրաստակամությունը պարզեցնել միջազգային փոխանցումները և օգտատերերին ապահովել ընտրության ավելի լայն հնարավորություններով։

Wise Platform-ը Wise ընկերության ենթակառուցվածքն է՝ ստեղծված բանկերի, ֆինանսական հաստատությունների և համաշխարհային ընկերությունների համար։ Այս նոր համագործակցությունը հիմնվում է Wise-ի 14 տարվա առաքելության վրա՝ ստեղծել հուսալի համաշխարհային ցանց՝ միջազգային փոխանցումներ իրականացնելու համար։

Leave a Comment