Մակրոնն առաջարկել է Շվեյցարիան՝ իբրև Պուտին-Զելենսկի հանդիպման վայր – Armenia Today

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ժնևը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր, գրում է ТАСС գործակալությունը։

Ֆրանսիայի առաջնորդը միևնույն ժամանակ մերժել է հանդիպումը Փարիզում անցկացնելու հնարավորությունը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է գտնել «չեզոք երկիր»։

«Հնարավոր է՝ Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ դա կլինի մեկ այլ երկիր։ Վերջին անգամ երկկողմ խորհրդակցություններ են անցկացվել Թուրքիայում՝ Ստամբուլում», – ասել է նա։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների, ինչպես նաև Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնելու հնարավորությունը, որին պետք է հաջորդի եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի ներկայությամբ և բազմակողմ հանդիպում՝ ավելի լայն շրջանակի երկրների մասնակցությամբ։

Ավելի վաղ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում աջակցություն էին հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը։

Թրամփը Զելենսկիի հետ հանդիպմանը Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ վստահություն էր հայտնել։ Թրամփը նշել էր, որ Անքորիջում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը լավ է անցել, և կա արդյունքներ ստանալու հնարավորություն։ Զեկելսին ասել էր, որ պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ եռակողմ հանդիպման։

Leave a Comment