ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին նա հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցում՝ Եվրամիության (ԵՄ) ղեկավարների և Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կհամակարգեն աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, գրում է lenta.ru-ն։
Զելենսկիի խոսքով՝ հանդիպումը խնդրել է ռուսական կողմը՝ ամերիկյան վարչակազմի միջոցով։ Դրանից հետո կսկսվեն աշխատանքները Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ուղղությամբ։ Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման «ցանկացած ձևաչափով»։
Հստակ ամսաթիվը չի նշվուոմ, սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կողմերը կհանդիպեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը նույնպես ենթադրել է, որ Թրամփը հույս ունի Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը կազմակերպել մինչև օգոստոսի վերջ: