Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում. վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ)

Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում. վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․  Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 


Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ-ն, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վարորդը տեղում մահացել է:


Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հիմնական պատճառը արտաքին լուսավորության բացակայությունն է և գծանշումների բացակայությունը։


Կայքի տեղեկություններով, մահացածը աշխատում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։ 


авария


Leave a Comment