Ադոնց 19/8 հասցեում վերելակները վտանգում են բնակիչների անվտանգությունը. tert.am

Ադոնց 19/8 հասցեում վերելակները վտանգում են բնակիչների անվտանգությունը. tert.am

Երևանի Ադոնց 19/8 հասցեում՝ Ճառագայթ թաղամասում, նորակառույց շենքերի բնակիչները շարունակում են բախվել լուրջ խնդրի, մասնավորապես՝ G, F և E մասնաշենքերի բնակիչներն ահազանգում են, որ մարդատար վերելակը շենքի շահագործումից ի վեր չի գործել, իսկ միակ աշխատող բեռնատար վերելակը, որից ստիպված օգտվում են, վթարային վիճակում է։

tert.am-ը գրում է, որ 18 հարկանի շենքը կառուցվել է «ML Mining» ընկերության կողմից: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն շահագործման է հանձնվել  2024 թ. հունիսին։ Այնուամենայնիվ, վերելակների սպասարկումը մինչ օրս չի ստանձնել սպասարկող «Innova Management» ընկերությունը։ Ըստ բնակիչների՝ այդ հարցում պատասխանատվությունը շարունակում է մնալ կառուցապատողի վրա, քանի որ սպասարկող ընկերությունն էլ վերելակները նման վիճակում չի վերցնի իր պատասխանատվության տակ։ 

Բնակիչ Մարիամ Մխիթարյանն ահազանգում է՝ վերելակները անջատվում են, հաճախ՝ հանկարծակի իջնում 2-3 հարկ,  կանգնում, փակվում: Օդափոխության համակարգը բացակայում է, վթարային ահազանգման կոճակը՝ չի գործում։

Նյութն ամբողջությամբ՝ tert.am

Leave a Comment