Ինչ են քննարկել Պուտինը և Թրամփը գիշերային հեռախոսազրույցում


Միջազգային

ԱՄՆ-ում ավարտված Թրամփի ու Զելենսկու եւ դրան հաջորդած` եվրաառաջներդների մասնակցության համդեպման արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկատվություն չկա: ՄԻայն որոշ դետալներ են թույլ տալիս պատկերացում կազմեկ հետագա տարբերակների մասին:

Այսպես, հանդիպումից հետո Թրամփի շտռապես կապր մեջ մտնել Պուտինի հետ: Զրույցը տևել է մոտ 40 րոպե, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ըստ նրա.

Թրամփը Պուտինին տեղեկացրել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ ավարտված բանակցությունների մասին։

Նախագահները հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին։

Պուտինը և Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մակարդակը բարձրացնելու գաղափարը։

Նախագահները համաձայնել են շարունակել սերտ կապ հաստատել միմյանց հետ ուկրաինական ճգնաժամի և այլ հրատապ հարցերի շուրջ։

Այս ամենը հուշում է, որ Սպիտակ տանը վերջնական պայմանավորվածությունենր չեն եղել, թեեւ բանակցաությունենրը դեռ մնում են ակտիվ փուլում:

Իսկ ահա Թրամփը նաև իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ սկսել է Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որից հետո պետք է տեղի ունենա եռակի հանդիպում Թրամփի մասնակցությամբ։

Որոշ մեկնաբանություններ տվել է նաեւ Զելենսկին, ինչից կարելի է ենթադրել, որ ինչ-որ զիջումներ նա, այնուամենայնիվ, գնացել է:

Այսպես, ըստ Զելենսկու, Ուկրաինան այլևս չի պնդի հրադադարի վրա որպես Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների պայման։ Մնացած ամեն ինչ, ընդհանուր առմամբ, հին սցենարի համաձայն է։ Նա հավելեց, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ. «Տարածքների հարցը կքննարկվի միայն իմ և Պուտինի միջև»:

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մանրամասները կմշակվեն տասը օրվա ընթացքում, վստահեցնում է Զելենսկին։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ այդ երաշխիքները կտրամադրեն եվրոպական երկրները՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված։

Այսպիսով, նման է, որ Պուտին-Զելենսկի եւ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպում ծրագրվում է: Ընդ որում, դատելով Թրամփի ավելի վաղ հնչեցրած հայտարարություններից, այն պետք է կազմակերպվի շատ արագ, թերեւս անգամ առաջիկա օրերին: Եթե այդ հանդիպումը լինի, կնշանակի, որ Վաշինգտոնում Զելենսկին, այնուամենայնիվ, տարածքներ հանձնելու խոստումներ Թրամփին տվել է. այլապես քիչ հավանական է, որ  Պուտինը կհամաձայնվեր Զելենսկու հետ հանդիպել:

Տես նաեւ https://t.me/iravunk/56523 

Leave a Comment