Թրամփը և Զելենսկին գոհունակություն են հայտնել այսօրվա հանդիպումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ շատ հաջող օր է ունեցել՝ անդրադառնալով Զելենսկու հետ հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը։
Ըս նրա՝ ինքը կփորձի կազմակերպել եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ։
«Այսօր մենք կքննարկենք, թե ով ինչ է անելու։ Մենք նաև պետք է քննարկենք տարածքների հնարավոր փոխանակումները»,- նշել է նա՝ համարելով, որ լուծումը հնարավոր է այսօր»։
Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է. «Բոլորս էլ ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին և կանգնեցնել Ռուսաստանին։
Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն այդքան ուժեղ ազդանշան տվեց և պատրաստ է անվտանգության երաշխիքների։ Դա Թրամփի հետ լավագույն զրույցն էր։ Ուկրաինան ուրախ կլիներ եռակողմ հանդիպում ունենալ Թրամփի հետ»,- հավելել է Զելենսկին։

Leave a Comment