Հրաշալի է, ես նույնիսկ այն ինձ հետ կվերցնեի. Զելենսկին Թրամփի հանդիպումից հետո՝ Ուկրաինայի քարտեզի մասին

Քաղաքականություն

18.08.2025 | 23:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցում են Ուկրաինայի քարտեզի մոտ։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն նման լուսանկար է հրապարակել։

Ուկրաինայի շրջանները, որոնք գրավել է Ռուսաստանը, քարտեզի վրա ներկված են մուգ գույնով։

Ավելի ուշ Զելենսկին գովաբանել է այս քարտեզը:

«Ի դեպ, շնորհակալություն քարտեզի համար։ Լավ քարտեզ է, հրաշալի: Ես նույնիսկ այն ինձ հետ կվերցնեի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Leave a Comment