Լոնդոնի «Թոթենհեմի» պաշտպանը և ավագը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին հայտնել է «Թոթենհեմի» մամուլի ծառայությունը։ «Թոթենհեմը» չի բացահայտել 27-ամյա արգենտինացու հետ նոր աշխատանքային պայմանագրի ժամկետը։
Սակայն, լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով, կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Ռոմերոյի նախորդ պայմանագիրը լրանում էր 2027 թվականին։
Ռոմերոն «Թոթենհեմում» խաղում է 2021 թվականից՝ տեղափոխվելով իտալական «Ատալանտայից»։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է երկու խաղի, որոնցում խփել է մեկ գոլ։