Վերջերս հաղորդվել էր, որ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը «Թոթենհեմի» տեսադաշտում է։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, անգլիացին գտնվում է նաև Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի՝ «Քրիսթալ Փելասի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Արծիվների» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները ցանկանում է տեսնել Գալահերին իր թիմում՝ հաշվի առնելով, որ կիսապաշտպան Էբերեչի Էզեն կարող է լքել ակումբը այս ամռանը։
Անցած մրցաշրջանում 25-ամյա Գալագերը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։