Միլանի «Ինտերի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ՝ 29-ամյա եզրային պաշտպանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Պավարի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
2024/25 մրցաշրջանում ֆրանսիացին միլանյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։