
ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո օգոստոսի 19-ին կկայանա ԵՄ արտակարգ գագաթնաժողով տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան X-ում։
«Ես հրավիրել եմ Եվրոպական խորհրդի տեսակոնֆերանս՝ ԵՄ առաջնորդներին Վաշինգթոնում բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնելու համար», – գրել է Կոստան՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն «կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայի համար երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքների համար»։