Արմայիս Քամալովը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ Արմայիս Քամալովը շնորհավորել է գործարար և ազգային բարերար Սամվել Կարապետյանին հոբելյանի առթիվ։

«Սիրելի՛ Սամվել, շնորհավորում եմ քեզ հոբելյանի կապակցությամբ։ Դու հայ ժողովրդի արժանավոր որդին ես, հրաշալի ընտանիքի հայր և հիանալի մարդ, ով վայելում է մեծ հեղինակություն և հարգանք է վաստակել աշխարհի շատ երկրներում բազմաթիվ մարդկանց շրջանում։

Այսօր, ցավոք, զրկված ենք Ձեզ անձամբ շնորհավորելու հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնելու բարեկամության և այն բոլոր բարի գործերի համար, որ դու կարողացել ես անել քո կյանքում։ Բացարձակապես վստահ եմ, որ, չնայած ստեղծված իրավիճակին, ճշմարտությունը կհաղթի, և դու կրկին կհայտնվես քո հարազատների և մտերիմների, քո ընկերների և համախոհների կողքին։

Եվ, ինչպես միշտ, դու կկարողանաս շարունակել քո ընտրած ճանապարհը և կյանքի կոչել դեռ շատ խորհրդանշական նախագծեր և աստվածահաճո գործեր՝ ի բարգավաճումն մեր Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական հավատի։ Թող այս փորձությունները միայն ավելի շատ ուժ և վստահություն հաղորդեն քեզ ապագայի նկատմամբ»,- ասվում է ակադեմիկոսի շնորհավորական ուղերձում։

Leave a Comment