Դեբեդ գետն աղտոտվել է. պատճառը պոչամբար տանող խողովակաշարի վթարն է

https://arm.sputniknews.ru/20250818/debed-getn-aghtvotvel-e-pattshary-pvochambar-tanvogh-khvoghvovakashari-vtarn-e-92494886.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92494837_0:191:720:731_1920x0_80_0_0_7fd7994e1327805b2bb8b8403ae77927.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դեբեդ, գետ, պոչամբար, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

դեբեդ, գետ, պոչամբար, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բաժանորդագրվել

Մասնագետները ջրի ու հողի նմուշառումներ են կատարել գետի տարբեր հատվածներից։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) Դեբեդ գետի աղտոտման դեպքով հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ գերատեսչության` օգոստոսի 16-ին` առավոտյան 07։30-ի սահմաններում, տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետն աղտոտվել է։

«ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչի հետևանքով գետն աղտոտվել է»,–ասված է հաղորդագրությունում։

Գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ է. Քրիստինա Վարդանյանը ելք է առաջարկում

Leave a Comment