Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան – Պանորամա


Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանն ասաց․


«Հաշվի առնելով, որ Ասլանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության համար շատ մեծ վտանգ է ներկայացնում, կարծում եմ դատավարությունը կարող է վերջանալ՝  Սամվել Վարդանյանին   պարգևատրմամբ։ Ես եկել եմ այդ պարգևատրման արարողությունը տեսնեմ»,- ասաց Մալյանը։


Մալյանը նաև ընդգծեց  ընդդիմադիր գործիչների բացակայությունը դատավարության նիստին։


«Ինչպես տեսնում եք՝ դատավարությանը «եկել» են լիքը  ընդդիմադիր գործիչներ, որոնք տաղավարից տաղավար են վազվզում և ակտիվ հարցազրույցներ են տալիս։ Սա, իհարկե, սարկազմով եմ ասում»,- ասաց նա։


Նշենք, որ այսօր Աջափնյակի դատարանում ընթանում է Սամվել Վարդանյանի՝ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները, որի ընթացքում նախատեսված է Սամվել Վարդանյանի հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։



Source link

Leave a Comment