Փաշինյանը ներողություն է խնդրել իր «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել» գրառման համար, բայց ՝ վերապահումով

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել իր «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել» գրառման համար:

 

Ավելի վաղ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել էր, որ Facebook սոցիալական ցանցում վարչապետի  մայիսի 30-ի գրառումը պարունակում է Վարքագծի կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ: Հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ վարչապետն իրավասու է բարձրացնելու հասարակական նշանակություն ունեցող հարցեր, այդ թվում ՝ բարձրաստիճան հոգևորականների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված կուսակրոնության ուխտի պահպանման վերաբերյալ: Սակայն այդ հարցերի ներկայացման ձևը սկզբունքային նշանակություն ունի ։ Խնդիրն, ըստ հանձնաժողովի, այն է, որ Փաշինյանն օգտագործել է սեռական կապ նշանակող “դոմփել” կոպիտ խոսակցական բառը, ինչը չի համապատասխանում պետական պաշտոն զբաղեցնող անձի համար շփման էթիկական նորմերին:

 

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

 

Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ», – գրել է Փաշինյանը՝ սոցցանցում։

Leave a Comment