Ես ձեր դատական թիմից չեմ վախենում․ հիմա լինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, ես արդարացվելու եմ․ Միքայել Սրբազան

Ես ձեր դատական թիմից չեմ վախենում․ հիմա լինի,...

Ամեն մի շփում դատական, իրավական համակարգի հետ ավելի է խորացնում  իմ հիասթափությունը: Նախկինում դատական համակարգի հետ առնչություն չէի ունեցել, սակայն հունիսի 27-ից սկսած իրավական համակարգն իմ աչքերում խորխորատն է գլորվում, ու դրա վերջը չի երևում: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Միքայել Սրբազանը:

«Ես ձեր դատական թիմից չեմ վախենում: Հիմա լինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր և դուք ձեր սերունդների առաջ ամաչելու եք:

Մեր ձերբակալությունն այս իշխանությունների խարան է և խայտառակությունը: Բայց ես չեմ հասկանում, թե Ձեզ ինչն է դրդում մասնակց դառնալ այս խարանին»,-ասել է Սրբազանը՝ դիմելով դատավորին:

«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավամ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,-վերջում ավելացրել է Սրբազանը:

 

Leave a Comment