Վրաերթի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Վրաերթի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Երեկ՝ օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի քաղաքացի, հետիոտն, 37-ամյա Սիմրան Սինգհին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Comment