«Սպիտակ տանը կարևոր օր է. Ամերիկայի համար մեծ պատիվ է եվրոպացի առաջնորդներին հյուրընկալելը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել երկուշաբթի օրը Վաշինգտոնում
մի քանի եվրոպական երկրների առաջնորդների հետ նախատեսված հանդիպումը։

«Վաղը (երկուշաբթի) Սպիտակ տանը կարևոր օր է։ Դեռ երբեք այսքան շատ եվրոպացի
առաջնորդներ այստեղ միաժամանակ չեն եղել։ Ինձ համար պատիվ է նրանց
հյուրընկալելը!!!»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ «ֆեյքային նորություններում» կասեն, թե
ամերիկացի առաջնորդի համար
դա մեծ
կորուստ է
՝ Սպիտակ տանը այդքան շատ եվրոպացի մեծագույն առաջնորդների հյուրընկալելը։

«Իրականում դա մեծ պատիվ է Ամերիկայի համար!!!»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Այսօր Վաշինգտոնում կկայանա հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար Զելենսկուն ուղեկցելու
են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ
Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը,
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին,
ինչպես նաև Եվրահանձնաժողովի
նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լ
յայենը և ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

 

Leave a Comment