ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է ուկրաինական կողմի ահաբեկչական հարձակման փորձը: Կիևը ցանկանում էր պայթեցնել Ղրիմի կամուրջը մեքենայում տեղադրված հզոր ռումբով:
Ինքնաշեն պայթուցիկ սարքով մեքենա Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել մի շարք երկրների միջով տարանցիկ ճանապարհով։ Այն հատել է ռուս-վրացական սահմանը և պետք է գնար Կրասնոդարի երկրամաս։
Այնտեղ ռումբով մեքենան պետք է հանձնվեր մեկ այլ վարորդի, որը, վտանգի մասին չգիտակցելով, պետք է այն Ղրիմի կամրջով տարներ Ղրիմ։
ԱԴԾ աշխատակիցներին հաջողվել է բացահայտել ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրերը, նույնականացնել և վնասազերծել պայթուցիկ սարքը, ինչպես նաև ձերբակալել դրա` ՌԴ տարածք մատակարարման հետ կապված բոլոր անձանց։
Տես նաեւ https://t.me/iravunk/56488