Թրամփի նոր ակնարկը. եթե պատերազմը չդադարի, Զելենսկուն է համարելու դրա մեղավորը


Միջազգային

Թրամփն այսօր Զելենսկուն կընդունի Մոսկվայի ժամանակով ժամը 20:15-ին, ԵՄ առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը նախատեսված է ժամը 22:00-ին, ըստ Սպիտակ տան ժամանակացույցի։

Իսկ մինչ հանդիպումը Թրամփը եւս մեկ զգուշացում է հղել Яելենսկուն, ով դեռ հայտարարում է, թե չի հանձնի Դոնբասը: 

Ըստ ԱՄՆ նախագահի. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ կարող է շարունակել պայքարել։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց այդ ամենը։ Անհնար է վերադարձնել Ղրիմը, որը նվիրաբերել էր Օբաման (12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի), և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԵՊԻ ՆԱՏՈ ՈՉ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում!!!»:

Կարճ ասած` Զելենսկու որոշելիքն է` դադարեցնել պատերազմը կամ շարունակել: Եվ Թրամփը նրան ավելորդ անգամ նաեւ հուշում է` եթե պատերազմը չդադարի, հենց Զելենսկուն է համարելու դրա մեղավորը` բոլոր սպասելիքներով հանդերձ:

Տես նաեւ https://t.me/iravunk/56487 

Leave a Comment