«Մանչեսթեր Սիթին» չի ընդունել «Գալաթասարայի» բարելավված առաջարկը թիմի դարպասապահ Էդերսոնի համար, հայտնում է Sky Sport-ը։
Թուրքական ակումբը 32-ամյա բրազիլացու համար առաջարկել է մոտ 10 միլիոն եվրո, սակայն անգլիացիները դեռ չեն ընդունել առաջարկը, քանի որ ցանկանում են ավելի մեծ գումար ստանալ Էդերսոնի համար։ Այս պահին ակումբները համաձայնության չեն եկել տրանսֆերի շուրջ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ակումբների միջև առկա տարաձայնություններին չնայած՝ Էդերսոնը և «Գալաթասարայը» լիովին համաձայնության են եկել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Բրազիլացին ցանկանում է տեղափոխվել Ստամբուլի ակումբ և պատրաստ է բուժզննում անցնել։
The post «Մանչեսթեր Սիթին» պատասխանել է «Գալաթասարայի» առաջարկին first appeared on Proffootball.