Սաուդյան ՆԵՈՄ ակումբը դիմել է «Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարին՝ բանակցություններ սկսելու առաջարկով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը կսկսի բանակցություններ «Ինտերի» հետ, եթե 29-ամյա ֆրանսիացին համաձայնվի տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Պավարի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։