Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ ծանր դիլեմայի առաջ է կանգնած՝ ռիսկի դիմել ԱՄՆ նախագահին զայրացնելո՞վ, թե՞ Ուկրաինայի հարցով արագ խաղաղության համաձայնագիր կնքել,- նշում է Bloomberg-ը։
Գործակալությունը գրում է, որ իրավիճակը սրվում է փետրվարյան սկանդալային վեճի հիշողություններով։
Աղբյուրը նշել է, որ Սպիտակ տանը Զելենսկիի նպատակներն են ավելին իմանալ Ռուսաստանի պահանջների մասին, ուրվագծել եռակողմ հանդիպման ժամկետները, ինչպես նաև մղել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։
Զելենսկիին ուղեկցող եվրոպացի առաջնորդները չունեն Թրամփի վրա ազդեցության հստակ լծակներ, և նրանց միջև կան անհամաձայնություններ, նշում է Bloomberg-ը։
Զելենսկին այսօր ժամանել է ԱՄՆ-ը` Թրամփի հետ հանդիպման համար:
Տես նաեւ https://t.me/iravunk/56481