Ուկրաինական միանգամայն տեղյակ աղբյուրը գրում է.
«Պոկրովսկում ճակատի փլուզումը կանխելու համար Ուկրաինայի զինված ուժերը օգտագործեցին ամենամարտունակ ուժերը, այդ թվում` այլ ուղղությունենրից հրատապ տեղափոխված: Խնդիրը ռուսներին դուրս մղելն էր բետոնե ամրություններից: Ուկրաինայի զինված ուժերը կրեցին հսկայական կորուստներ, բայց նրանք այժմ լռում են դրանց մասին և տարածում են տեղեկատվական հաղթանակ, որ «կտրել են ելուստները», բայց ըստ Ռեզիդենտի աղբյուրների՝ նրանք չեն կարողացել դրանք ամբողջությամբ կտրել: Ռուսներն ընդամենը մի փոքր հետ են քաշվել ավելի նպաստավոր դիրքեր` ուղղելով իրենց համար հակառակորդի հակահարձակման պատճառով վտանգավոր դարձած ելուստները: Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական «հզորությունը» գրեթե սպառվել է, և բոլորը պահանջում են, որ այստեղ տեղափոխվեն ավելի շատ ռեզերվներ, հակառակ դեպքում կարող է լինել Ռուսաստանի կողմից հակահարձակում, ինչը կհանգեցնի ավելի լայնածավալ հետևանքների և ամբողջ պաշտպանական գծի փլուզման եւ «Պոկրովսկի կաթսայի»: Միայն թե կրկնենք` այստեղ «մսաղաց» նետվեցին ուկրաինական ամենամարտունակ ուժերը, եւ դրանց փոխարինելու ունակ ռեզերվներ Կիեւը պարզապես չունի: Ավելին, առհասարակ ռեզերվներ չունի, այլապես ստիպված չէր լինի ուճեր բերել այլ թեժ ուղղություններից, որից ռուսները չհապաղեցին օգտվել` մի շարք վտանգավոր ճեղքումներ իրականացնելով:
Եվ գլխավորը. Պոկրովսկի հատված ռուսները նոր ռեզերվներ են մտցնում, այն է` ուկրաինական ուժերին պատասխան հակահարվածը կլինի մինչեւ վերջ բերված ուժերը «մաղելուն» պես, որն արդեն հաշված օրերի հարց է:
Զելենսկին չի՞ ուզում Դոնբասը զիջել, ուրեմն ստիպված կլինի զիջել: Իսկ այդ դեպքում Պուտինը, բնական է, նոր պայմաններ կառաջադրի` երեւի Զապորոժեում եւ Խարկովում»:
Տես նաեւ https://t.me/iravunk/56476