«Սաութհեմփթոնը» նոր` ավելի շահավետ առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի համար


Սպորտ

Անգլիական «Սաութհեմփթոնը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է արել «Կրասնոդարին», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։

Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար այժմ պատրաստ է վճարել 14 միլիոն դոլար։ Ռուսաստանի չեմպիոնը Սպերցյանի հաջորդ տրանսֆերից նաև մասնաբաժին կունենա։

Հավելենք, որ «Կրասնոդարին» անգլիական ակումբի առաջին` 11 միլիոն դոլար առաջարկը չէր գոհացրել։

Leave a Comment