Մերցը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգթոն ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Մերցը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգթոն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնի Վաշինգթոն։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսնակը հայտարարել է, որ նա երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգթոն՝ մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ինքը կմասնակցի Զելենսկու և Թրամփի բանակցություններին՝ այլ եվրոպացի առաջնորդների հետ միասին։

Զելենսկին կիրակի օրը կժամանի Բրյուսել՝ մասնակցելու «կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի դաշնակիցների խմբի հետ բանակցություններին, որոնք պատրաստ են երաշխավորել նրա անվտանգությունը։

Leave a Comment