Մոլդովայի իշխանությունները հարձակվել են ընդդիմության վրանային ճամբարի վրա. կան զոհեր


Միջազգային

Քիշնևում բողոքի ակտիվ ցույցերը շարունակվում են` կապված խորհրդարանական ընտրությունենրի հետ:

Բանն այն է, որ իշխող ուժը, որը բացահայտ կեղծիքներով` Եվրոպայից անհասկանալի ձայներ բերելով կարողացավ Սանդուին վերարտադրել նախագահի պաշտոնում` բուն Մոլդովայում ջախջախիչ պարտութուն կրելով, ներկայումս ունի ծայրահեղ ցածր վարկանիշ: Բալար հաշվարկներով, այս անգամ նույնիսկ Եվրոպայից արհեստական ձայներ ներգրավելով եւ Ռուսաստանում բնակվող մոլդովացիներին ընտրական իրավունքից զրկելով անգամ վերարտադրությունը գործնականում անհնար է: Ուստիեւ կիրառվում է կեղծարարության վատթարագույն մեթոդը` պարզապես դատարանների որոշումներվ արգելափակում են ռեյտինգային ընդդիմադիր ուժերի մասնակցությունն ընտրություններին:

Խոսքը մասնավորապես «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի մասին է, որի ակտիվիստներն էլ ներկայումս զանգվածայի փողոցային պայքար են սկսել իշխանությունների դեմ: Եվ ահա, ոստիկանությունն անցել է գրոհի` այս գիշեր հարձակվելով բողոքի մասնակիցների վրանային ճամբարի վրա: Այս պահին առկա տվյալներով, հարձակման արդյունքում ընդդիմադիրների շարքերում կան զոհեր:

Տես նաեւ https://t.me/iravunk/56452 

Leave a Comment