ԱՄՆ-ն ցանկանում է Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումն անցկացնել օգոստոսի 22-ին: Այս մասին հայտնում է Axios-ը:
«Թրամփը Զելենսկուին և զրույցի մյուս մասնակիցներին ասել է, որ ցանկանում է «արագ» անցկացնել եռակողմ գագաթնաժողով օգոստոսի 22-ին», – հաղորդում է պորտալը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Իսկ մինչ այդ` այս երկուշաբթի ծրագրված է Զելենսկու այցը Սպիտակ տուն, որի ժամանակ Թրամփը կներկայացնի խաղաղության հասնելու շուրջ Պուտինի հետ պայմանավորվածություները: Հանդիպմանը հրավիրված են նաեւ եվրաառաջնորդները: Այնսինքն, Թրամփը ողջ խմբին միանգամից կներկայացնի իր պահանջները եւ չկատարելու դեպքում` հետեւանքները: Հիմնական սխեման այն է, որը ենթադրելի էր դեռ մինչ ՊուտինժԹրամփ հանդիպումը: Այն է` ուկրաինական ուժերը դուրսեն գալիս Դոնբասում իրենց վերահսկողության տակ մնացած տարածքներից, ռուսները` Սումիի եւ Խարկովի մարզերից, իսկ Զապորոժեում ու Խերսոնում մնում եններկայիս շփման գծում: