Ուրբաթ օրը Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հնարավոր է, բարդ հանդիպման համար, հայտնում է Axios-ը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ հանդիպման արդյունքներով հնչեցված Թրամփի դիրքորոշումը, թե նա այլևս չի սատարում հրադադարին, և որ խաղաղություն հաստատելը «նախագահ Զելենսկու գործն է», չափազանց անբարենպաստ է թվում Ուկրաինայի համար։
Զելենսկին և Թրամփը իրենց առաջիկա հանդիպման մասին հայտարարել են Թրամփի, Ուկրաինայի նախագահի և ՆԱՏՕ-ի մի քանի առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում նախագահը նրանց տեղեկացրել է Պուտինի հետ իր հանդիպման մասին։
Ավելի քան մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցը «դյուրին չի եղել», հայտնել է իրազեկ աղբյուրը։ Հանդիպումը կկայանա փետրվարին Օվալաձև աշխատասենյակում նրանց ձախողված հանդիպումից վեց ամիս անց։
Թրամփը Զելենսկուն զանգահարել է «Air Force One» ինքնաթիռից՝ Ալյասկայից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին։ Զրույցին մասնակցել են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, որոնք ներկա են եղել Թրամփի և Պուտինի հանդիպմանը։
Նրանք մեկ ժամ զրուցել են Զելենսկու հետ, այնուհետև ևս կես ժամով զրույցին են միացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարները։ Ըստ աղբյուրի, Թրամփը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի առաջնորդներին ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար և նախընտրում է պատերազմի դադարեցման համապարփակ համաձայնագիր։
«Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ, իր կարծիքով, արագ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ է, քան հրադադարը», – ասել է աղբյուրը։
Սա հակասում է այն մոտեցմանը, որը Թրամփն ի սկզբանե հավանության էր արժանացրել։ Զելենսկին անդրդվելի էր, որ խաղաղ բանակցություններից առաջ պետք է հրադադար լինի։ Թրամփը նաև Զելենսկուն հայտնել է, որ Պուտինն իրեն ասել է, թե Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել առաջնագծում, և որ եթե ցանկանար, կարող էր գրավել Դոնեցկի ամբողջ մարզը և այլ տարածքներ, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։
Ըստ աղբյուրի, Զելենսկին Թրամփին ասել է, որ Պուտինը խեղաթյուրում է իրավիճակը ճակատում։
Հեռախոսազրույցի ժամանակ Ուիթքոֆը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է, թե ինչպես է Պուտինը տեսնում տարածքների խնդիրը և ինչ է պատրաստ տալ փոխարենը։
«Տպավորություն է ստեղծվել, որ տարածքի դիմաց Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմը և պարտավորվել չփորձել Ուկրաինայում ավելի շատ տարածքներ գրավել և չհարձակվել այլ երկրների վրա», – ավելացրել է աղբյուրը։